Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|
13:31 - 06 փետրվարի, 2025

Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի ընդունում, որը կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացվող եկամուտներին, իսկ օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մոնիթորինգի և այդ չափանիշներին համապատասխանության ապահովման համար»,- ասել է Մդինարաձեն։

Նա հայտնել է, որ «Վրացական երազանքը» օրինագծի նախապատրաստումը կսկսի բառացիորեն վաղը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել