Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ
18:20 - 06 փետրվարի, 2025

Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 16:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․)  և  Թ․ Խ․-ն  (ծնված 1969 թ․), որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել