ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
09:52 - 07 փետրվարի, 2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Սյունիքի մարզում, Արագածի տարածաշրջանում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

Արարատի մարզում, Գորիս քաղաքում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել