1lurer.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր, ընդգծել Վալդիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ձեռք բերած համաձայնությունների կյանքի կոչման կարևորությունը:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիվանագետների օրակարգում է եղել իրավիճակը Սիրիայում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հետ կապված հարցերում:
Նախարարները զրուցել էին նաև հունվարի 31-ին, հիմնական թեման ևս եղել է Սիրիան:
comment.count (0)