Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ
 |1lurer.am|
18:57 - 08 փետրվարի, 2025

Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ: Կոբախիձեի խոսքով՝ նման վերաբերմունքով Եվրամիությունը սխալ ուղղությամբ է գնում։

«Նրանք երեք ընդդիմադիր կուսակցության ստիպեցին ստորագրել խորհրդարանը լքելու մասին հայտարարություններ, նրանց հեռացրին խորհրդարանից, հիմա էլ մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ գնահատական տամ սրան»,- ասել է Կոբախիձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանում հասարակական կազմակերպություններն «օգտագործվում են կոնկրետ ուժերի կողմից»՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար:  

«Բոլորը պարզ տեսան, որ այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել։ Բացարձակապես բոլորը տեսնում են այս ամենը, նրանց միակ նպատակը, միգուցե, տնտեսական աճին մի փոքր խոչընդոտելն է։ Սա, իհարկե, մենք էլ չենք կարող թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել