ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել
 |azatutyun.am|
13:12 - 09 փետրվարի, 2025

ԶՄՊԿ-ի հաղորդումների հիման վրա Քննչականում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Նշվում է, որ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Կոմբինատից հայտարարել են, որ մեծամասնությունը պատրաստ է եղել անցնել աշխատանքի, սակայն մոտ 70 անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը և այդ հիմքով դիմել են իրավապահներին:

Արդեն 10 օր աշխատանքի չվերադարձող ԶՊՄԿ աշխատակիցների գնահատմամբ՝ ընկերությունը այսպիսով փորձում է վախեցնել իրենց։ Գործադուլի մասնակիցները հերքում են, թե խոչընդոտում են վերսկսել աշխատանքները, ասում են՝ ցանկացողը կարող է գնալ գործի։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել