Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը |armenpress.am|
12:21 - 10 փետրվարի, 2025

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7">

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ երկրները կտրականապես դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը, նման «դավադրությունը» որակել է որպես «պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն»։ Նա ընդգծել է տեղահանման սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը` հորդորելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների անհապաղ հանդիպում անցկացնել` լուծելու այս խնդիրը:

Արաղչին, վկայակոչելով հիանալի երկկողմ հարաբերությունները, նշանակալից և արդյունավետ քայլ է համարել Իրանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցական հանդիպումը, որը գլխավորել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարները։ Նա ընդգծել է երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար:

Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման կապակցությամբ` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև նշել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտությունը և ողջունել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ հրավիրելու՝ Իրանի արտգործնախարարի առաջարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել