Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների ձեռքբերման ընթացակարգում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշներ այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։
ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։
comment.count (0)