ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ |armenpress.am|
15:47 - 11 փետրվարի, 2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

Հայաստանի ԱԳ նախարարությունը վստահություն է հայտնել, որ Երևանի և Թեհրանի միջև զարգացող հարաբերություններն ավելի շատ կզարգացնեն արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը։ 

«Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել