civilnet.am: 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14,871-ը: Այսինքն, 2020-ի և հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,526 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա (տե՛ս գրաֆիկը)՚
Ապրիլին բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի։ Ենթադրվում է, որ սա ազդեցություն կունենա միգրացիայի տեմպերի վրա։
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ:
comment.count (0)