armenpress.am Հայհիդրոմետի կանխատեսումներով` հուլիսի 27-ին ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 26-ի համեմատ կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ամենատաք գոտին շարունակելու է մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35-37 աստիճանի սահմաններում։
Երեկոյան ուշ ժամերին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 29–ին և օգոստոսի 1-ին, 2-ին։։
Սուրենյանը նաև հավելել է, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։