Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով
 |tert.am|
21:31 - 12 փետրվարի, 2025

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը պաշտոնապես հաստատել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել