Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան |armenpress.am|
16:07 - 13 փետրվարի, 2025

Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ 

Այս մասին Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ 

Անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել կամ բացել այսպես կոչված «միջանցքը», ո՞րն է լինելու ՀՀ-ի գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը ։

Անդրադարձ կատարելով զենք ձեռք բերելու հարցում Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ Կոստանյանը նկատել է, որ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները: 

«Ինչպես նախկինում է նշվել, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «զինատեսակների մրցավազքին», որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ  Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սպառազինությունների վերահսկողության փոխադարձ մեխանիզմ, և այդ առաջարկն ուժի մեջ է մնում»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել