Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել
18:36 - 14 փետրվարի, 2025

Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել

Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 30 շիշ կեղծ օղի: Եվս 30 շիշ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի տան նկուղում։ Այստեղ զննությամբ հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի օղիների դատարկ շշեր, տարաներով սպիրտ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել