Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ին, 19-ին և 20-ին սպասվում է ձյուն
15:14 - 15 փետրվարի, 2025

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ին, 19-ին և 20-ին սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ը սպասվում է ձյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել