«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին
12:18 - 17 փետրվարի, 2025

«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի 7րջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: 

Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ մինչև Ղարաբաղի անկումը: 

«Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էին կազմակերպում, հիմնավորումը հետևյալն էր՝ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել․ «Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»։

Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր․ «Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում»։

Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց՝ ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում: 

«Ինձ ասում են՝ ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցություն ցուցաբերեմ, միգուցե դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել