factor.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։
Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև նշել են Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովի կարևորությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը Կասպից ծովը դիտարկում է որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով։
comment.count (0)