«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին | azatutyun.am

«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին | azatutyun.am

azatutyun.am «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անհրաժեշտության դեպքում կանդրադառնա:

«Ընդամենը մեկ ժամից իմ ելույթն է, կլսեք, – հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով, – Մենք առաջնային, ինչի՞ համար ենք այսօր այստեղ եկել, մեր երկրի կարևոր ապրուստի հարցի քննարկումն է այսօր։ Մենք արդեն մեր կարծիքն ասել ենք»:

Երեկ իր ելույթում սուր քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրին», մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ղարաբաղյան բանակցությունները տապալելու ու պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու» համար՝ Ղազարյանն ամփոփեց՝ «սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», և իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկել» փորձելու մեջ:

Նախօրեին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը նիստ են հրավիրելու՝ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և հետագա քայլերը որոշելու համար։ Թե ինչ է որոշել «Ուժեղ Հայաստանը», առայժմ չի հայտնում։ Ինքը՝ Ղազարյանը, երեկ հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը և չէր պատասխանել նաև հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել։

«Ուժեղ Հայաստան»-ից Մարիաննա Ղահրամանյանն ասաց. «Պարոն Կարապետյանը հայտնեց, որ ըստ անհրաժեշտության կանդրադառնա, եթե ասելիք կլինի, ինքը կորոշի, երբ անդրադառնա, անդրադառնա, թե ոչ»։

«Ազատության» հարցին՝ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են խմբակցությունում, Ղահրամանյանը պատասխանեց. «Ներքին քննարկում, իհարկե, ունեցել ենք, ինչը բնական աշխատանքային պրոցես է»: Այլ մանրամասներ չհայտնեց:

«Մենք այստեղ եկել ենք այլ օրակարգով, մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ, մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վեր հանելու, դրանց լուծման, մեր պատկերացումները առաջ քաշելու և այդ ուղղությամբ գնալու։ Եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու և այսպես սերիալի նման զարգացումներ ապահովելու», – ասաց Մարիաննա Ղահրամանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն