Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|
10:16 - 19 փետրվարի, 2025

Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|

shantnews.am: Պաղեստինի իշխանությունները ողջունել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմը նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպումը համարում է «իմաստուն քաղաքականության գագաթնակետ, որը իրականացվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարության կողմից՝ թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի գլխավորությամբ, ինչը նպաստում է տարածաշրջանային և միջազգային կայունությանը և վերահաստատում է Էր Ռիադի հավատարմությունը խաղաղության և անվտանգության հասնելու գործում արդյունավետ դերին»:

Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ են վարել, որոնք տևել են մոտ 4,5 ժամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել