ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը
Գերատեսչությունից նշում են, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
«Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում է։
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ զորամասում տեղի ունեցած հրդեհի մասին հայտնել էին լրատվամիջոցները: ՆԳՆ փրկարար ծառայությունը դեռևս հայտարարություն չի տարածել:
comment.count (0)