ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողը Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իր՝ ՀՀ առաջիկա այցի մանրամասները
20:47 - 19 փետրվարի, 2025

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողը Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իր՝ ՀՀ առաջիկա այցի մանրամասները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
 
Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել