civilnet.am: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Թե ովքեր են եղել ամերիկյան կողմի պաշտոնյաները՝ դեսպանատունը չի հայտնում:
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
comment.count (0)