Երեք քաղաքական ուժեր հայտնել են, որ այսօր 18։00-ին պատրաստվում են հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։
Նրանց թվում են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա»,- գրել է «Ուժեղ Հայաստանը»։
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ պատրաստվում են հավաքվել հունիսի 14-ին ժամը 17։30-ին ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։
«Մենք այսօր ներկա ենք լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը հայտնել է, որ իրենք նույնպես պատրատ են «այսօրվանից սկիզբ առնող ցանկացած օրինական և քաղաքական պայքարի սցենարի»։
Այսօր՝ ժամը 18։00-ին, ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։