Լավրովն ու Ֆիդանը անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |1lurer.am|

1lurer.am: Յոհանեսբուրգում «Քսանյակի խմբի» արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարներին։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համակարգմանը։

Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն