Ուկրաինական հարվածներից Ռուսաստանում կրկին Wildberries-ի պահեստներ են այրվել, կան տուժածներ | azatutyun.am

Ուկրաինական հարվածներից Ռուսաստանում կրկին Wildberries-ի պահեստներ են այրվել, կան տուժածներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել Wildberries առցանց առևտրի ընկերության պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ղրիմից։

Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում այրվել է Wildberries-ի խոշոր պահեստներից մեկը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ երեք մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։

Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող երկու լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրել են նաև Տվերի և Սիմֆերոպոլի Wildberries-ի կենտրոններին հասցված հարվածների մասին։ Սիմֆերոպոլում աշխատակիցներին տարհանել են։

Ղրիմի Սուդակ քաղաքում, ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների, հարված է հասցվել նաև էլեկտրական ենթակայանի։ Դրանից հետո քաղաքում հոսանքազրկում է եղել, իսկ որոշ հատվածներում խափանվել է նաև ջրամատակարարումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն