hetq.am: Մայրաքաղաքում փետրվարի 20-21-ի առատ տեղումներից հետո Երևանի քաղաքապետարանը հին ու նոր խնդիրների առաջ է կանգնել․ փողոցներն ու մայթերը մեքենաների ու մարդկանց համար դժվարանցանելի են, դպրոցներում դասերը չեղարկելու անհրաժեշտություն է առաջացել, տրանսպորտային համակարգը խառնաշփոթի մեջ է։
Սակայն տեղումների այս առատությունը դրական մեկ հետևանք ունեցել է․ քաղաքի օդը զգալիորեն մաքրվել է, ինչը, օդի աղտոտվածության մշտական խնդրի պայմաններում, անսովոր է։ Միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները ցույց են տալիս, որ երևանցիները, այս օրերին փողոց դուրս գալով, իրոք կարող են մաքուր օդ շնչել։
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տվյալներին համաձայն՝ շինհրապարակներում գործող չափիչ սարքերը ևս այդ ցուցանիշներին պարբերաբար հետևող քաղաքացիների աչքին անսովոր պատկեր են ցույց տալիս՝ կանաչ ու դեղին գունավորմամբ։
Ինչպես է Երևանի քաղաքապետարանը 4 տարում լուծելու օդի աղտոտվածության խնդիրը
Չնայած հիդրոօդերևութաբանական այս կարճաժամկետ լուծումներին՝ Երևանում օդի աղտոտվածության հարցը չի կարող դուրս գալ օրակարգից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որն առաջարկում է քաղաքի օդի աղտոտվածության խնդրի համապարփակ լուծումներ։
«Հետքին» տրամադրված փաստաթուղթը սահմանում է քաղաքում օդի աղտոտման հինգ հիմնական աղբյուր՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում և աղբավայր։
Քառամյա ծրագիրը բաժանված է փուլերի, որտեղ առաջին տարում նախատեսվում են հիմնականում ուսումնասիրություններ, վերահսկողության խստացում ու չափորոշիչների սահմանում, հաջորդ տարիներին՝ ավելի կոնկրետ գործողություններ։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հետագայում յուրաքանչյուր գործողության մասով մշակվելու են առանձին միջոցառումների ծրագրեր՝ բյուջեով և ժամանակացույցով։ Այս պահին ներկայացվող առաջարկները շատ մանրամասներ չեն պարունակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)