ՌԴ ԱԳՆ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

 |factor.am|
16:32 - 27 փետրվարի, 2025

ՌԴ ԱԳՆ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել |factor.am|

factor.am: Իգոր Տիտովը Գյումրիում Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել։  Գյումրիում։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։

«ՌԴ ԱԳՆ հրամանով՝ Իգոր Տիտովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս»,- ասվում է հաղորդագրությունում։

2019-2023 թվականներին Տիտովը եղել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարը, 2023-2024 թվականներին՝ «Ռուս-ճապոնական հասարակություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահը։ 2024-2025 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման թիմի ղեկավարի պաշտոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել