«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ ձերբակալվել է
 |1lurer.am|
10:23 - 02 մարտի, 2025

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել էին խաղադաշտ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել