Կարմիր բերետավորները խոտածածկին են պառկեցրել ՀՖՖ ղեկավարի հրաժարականը պահանջող ֆանատներին |sportmedia.am|
21:30 - 01 մարտի, 2025

Կարմիր բերետավորները խոտածածկին են պառկեցրել ՀՖՖ ղեկավարի հրաժարականը պահանջող ֆանատներին |sportmedia.am|

sportmedia.am: Լարված իրավիճակ է եղել «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ։

Խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել են խաղադաշտ։ Մոտ մեկ ժամ հետո կարմիր բերետավորները մտել են խաղադաշտ ու խոտածածկին պառկեցրել ֆանատներին՝ փորձելով նրանց բերման ենթարկել։

Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ բանկցություններից հետո ֆանատները համաձայնել են դուրս գալ խաղադաշտից։

Նշենք, որ այսօր ֆանատները մտել էին խաղադաշտ նաև «Վան» - «Ալաշկերտ» խաղի ընթացքում։ Ոստիկանների հետ բախում էր եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել