Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
15:41 - 02 մարտի, 2025

Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին, 6-7-ը՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել