Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը |armenpress.am|
15:45 - 02 մարտի, 2025

Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը |armenpress.am|

armenpress.am: Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Կրկնակի քվեարկության արդյունքներով Բադրա Գունբան ընտրվել է Աբխազիայի Հանրապետության նախագահ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Ըստ նախնական տվյալների, Բադրա Գունբան ստացել է ձայների 54,73 տոկոսը, նրա օգտին քվեարկել է 54 954 մարդ»,- նշել է նա:

Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան հավաքել է 41,54 տոկոս, նրա օգտին տրվել է 41 հազար 708 ձայն։

Մարշանը պարզաբանել է, որ քվեարկությանը մասնակցել է Աբխազիայի քաղաքացիների 70%-ը՝ 100 հազար 412 մարդ։

Աբխազիայում շաբաթ օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մրցակցել են հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել