Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|
13:41 - 06 մարտի, 2025

Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|

1lurer.am: 2018-ից գործում է տարկետման համակարգ, որը տրամադրվում է Շանհայի վարկանշավորման համակարգի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողների համար: 2018 թվականից ի վեր 380 հոգի օգտվել է այդ համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է, իսկ 45-ը ավարտել է: Այդ մասին Կառավարության՝ մարտի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ավարտած ուսանողներից քանի՞սն են վերադարձել ՀՀ, քանի որ եթե 45-ն էլ չեն վերադարձել, ապա արտոնությունը պետք է հանել:

«Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել»,- ասաց նախարարը:

Վարչապետը նկատեց՝ էական չէ՝ չվերադարձողները տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ:

«Վերադարձածների վիճակագրությունը կտաք, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը բան ենք անում… Կներեք, մենք այդքան ռեսուրս չունենք՝ զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու: Իրենք իրենց զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ քննարկումը ծավալվել է այն որոշման նախագծի համատեքստում, որով առաջարկվում է ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել ֆինասնավորման տեսանկյունից: Այն է՝ պետությունը և տվյալ մասնագետի կարիքն ունեցող, առնվազն 100 աշխատող ունեցող ընկերությունը պետք է համաֆինանսավորեն տվյալ մասնագետի վերապատրաստման համար 50/50 համամասնությամբ: Կրթությունից հետո շրջանավարտը պետք է առնվազն 3 տարի աշխատի տվյալ կազմակերպությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել