Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով
 |factor.am|
20:06 - 06 մարտի, 2025

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։

«Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել