ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր | shantnews.am

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր | shantnews.am

shantnews.am ԱՄՆ զինված ուժերը օգոստոսի 25-ին հերթական հարվածն են հասցրել Կարիբյան ծովում, ենթադրաբար, թմրանյութ տեղափոխող նավին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

Հրամանատարության X-ի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հարվածի հետևանքով ոչնչացվել է «Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով շարժվող արագընթաց նավ», զոհվել է չորս մարդ։ «Հետախուզական հաստատված տվյալները վկայում էին, որ նավն օգտագործվում էր թմրանյութերի մաքսանենգության համար», – նշվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի աշնանը սկսված հարձակումների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով, ենթադրաբար, թմրանյութերի առևտրով զբաղվողների կողմից օգտագործվող նավակների վրա, զոհվել է ավելի քան 220 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն