Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կրկին դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ բարձրաձայնելով Հատիս լեռան վրա իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի անօրինականության մասին։
Նախկինում ներկայացված դիտարկումներին ավելացվել են նոր փաստեր, որոնք մատնանշում են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության թերությունները և ծրագրի փաստաթղթային անճշտությունները։
«Փետրվարի 6-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված այս նախագծի ՇՄԱԳ հաշվետվությունը, իսկ փետրվարի 26-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում անցկացվել են հանրային լսումներ։
ԹԻՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՇՄԱԳ հաշվետվությունը մի շարք առումներով թերի է և չի համապատասխանում ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին։ Մասնավորապես՝
Ակնհայտ է, որ բնապահպանական փորձաքննությունը թերի փաթեթով է ընդունվել, ինչը խախտում է օրենքի պահանջները։
Հանրային լսումների ընթացքում ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերին ձեռնարկողն ու նախարարության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ չեն տրամադրել։ Փոխարենը, փորձաքննության գործընթացում նախագծին ցուցաբերվել է ակնհայտ աջակցություն։
ԹԻՀԿ-ը պահանջում է, որպեսզի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատշաճ կերպով ուսումնասիրի ներկայացված դիտարկումները և ապահովի օրենքի գերակայությունը։ Հակառակ դեպքում, կստացվի, որ պետական մարմինները դիտավորյալ խախտում են օրենսդրական պահանջները՝ անտեսելով հասարակության շահերը և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի
comment.count (0)