Բողոքի ակցիայի 2 մասնակցի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը
 |factor.am|
12:33 - 11 մարտի, 2025

Բողոքի ակցիայի 2 մասնակցի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը |factor.am|

factor.am: Մարտի 7-ին Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիայից հետո երեք ձերբակալվածներից 2-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Երեկ նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Այդ խափանման միջոցի միջնորդությունը մերժվել էր և, փաստորեն, ընտրվել է բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում մարտի 7-ին բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել կառուցվող բարձրահարկի շինարությունը։ Ակցիայի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Մեքենաներից մեկը բարձրացել էր մայթի վրա, որպեսզի այդ տարբերակով կարողանա անցնել։

Ակցիայի մասնակիցներից մեկը խփել ու կոտրել էր մեքենայի դիմապակին, հարվածել վարորդին։ Factor TV-ն այդ պահը չի արձանագրել, սակայն ակցիայի մասնակիցը պնդում էր, որ վարորդը մեքենան վարել է իր ուղղությամբ։ Նույն օրը ակցիայի մասնակից երեք քաղաքացի ձերբակալվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել