armenpress.am: Էստոնիայի ԱԳ նախարար Մագնուս Ցահքնան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Նա X-ի իր միկրոբլոգում պատմական է համարել այդ հանգամանքը։
«Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։ Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին, և մենք ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- նշել է էստոնիայի ԱԳ նախարարը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնություն է տվել խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Նշվել է, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ hամաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
comment.count (0)