factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաներ շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հարցերի են պատասխանել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մյուս գերիներից Մելիքսեթ Փաշայանն ու Մադաթ Բաբայանը։
Այսօրվա դատական նիստին սկսվել է մեղադրական եզրակացության հետ կապված փաստաթղթերի քննությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 14-ին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)