Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը
17:46 - 14 մարտի, 2025

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչպապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ 

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

«Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև հայկական կողմը՝ նշելով, որ վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել