armenpress.am: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը: Այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը:
Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա: Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)