Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ը սպասվում է անձրև։
comment.count (0)