Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը։
Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրություններին և նոր էսկալացիայի վտանգին։
Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արդարացնելու համար են արվել։ Սիմոնյանը հիշեցրեց Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա»։
Նշենք, որ մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ ապատեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները։
comment.count (0)