Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. բողոքի ակցիա
20:44 - 19 մարտի, 2025

Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. բողոքի ակցիա

Այս պահին մի խումբ քաղաքացիներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։

«Քննչական կոմիտեն մինչեւ վաղը պետք է տվյալներ ունենա, թե ովքեր են Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել բռնության և պետք է նրանց պաշտոնավարումը կասեցնել և ձերբակալել, որպեսզի չխոչընդոտեն ապացուցման գործընթացին, հակառակ պարագայում, մենք հավաքվելու ենք ՔԿ-ի դիմաց և մեր դժգոհությունն ենք արտահայտելու: Վաղը հավաքվելու ենք Մամիկոնյանց 46/5 շենքի մոտ՝ պահանջելու արդար նախաքննություն»,–երեկ հայտարարել էր  արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Վանաձորի ոստիկանության բաժնում երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգումը):

Հիշեցնենք՝ օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին մարտի 14-ին ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խոշտանգել են՝ ստիպելով իր վրա վերցնի չկատարած հանցանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել