«Բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ». Պապիկյանը՝ բանակում մահերի մասին
 |news.am|
14:44 - 21 մարտի, 2025

«Բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ». Պապիկյանը՝ բանակում մահերի մասին |news.am|

news.am: Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, քննություններ պատկան մարմինների կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ բանակում վերջերս թոքաբորբից զինվոր է մահացել, նաեւ ինքնասպանության դեպքեր են գրանցվում:

Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե ինչու աշխատանքից չեն ազատվում զինված ուժերում մահվան դեպքերի համար պատասխանատուները:

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՊՆ-ն հաղորդեց հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպքի մասին։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ, ըստ բժշկական նախնական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերն արդյունք չեն տվել: 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայող Արտակ Վարդանյանը մահացել էր թոքաբորբի հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել