Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։
Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։
Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար», - նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։
comment.count (0)