ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությանը դատի տվեց նաև «Ամերիկայի ձայն»-ը
 |azatutyun.am|
19:06 - 22 մարտի, 2025

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությանը դատի տվեց նաև «Ամերիկայի ձայն»-ը |azatutyun.am|

azatutyun.am: «Ամերիկայի ձայն»-ի վեց լրագրողների և այլոց խումբը դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի և այլ պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով հանրային ֆինանսավորում ստացող հեռարձակող լրատվամիջոցներն ապօրինաբար փակելու մեջ։

Երեկ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան ներկայացված հայցադիմումը մեղադրում է Թրամփի վարչակազմին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) նկատմամբ «սղոցային» մոտեցման համար՝ մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրած հրամանագրի պատճառով։

Այդ հրամանագրով կրճատվեցին յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալությունը։ Ժամեր անց «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներն ուղարկվեցին վարչական արձակուրդի, լրատվամիջոցի գրասենյակը փակվեց։

«Այն, ինչ կատարվում է «Ամերիկայի ձայն»-ի լրագրողների հետ ․․․ կառավարության կողմից լրագրության անջատում է, նախնական զսպում, որը սպանում է բովանդակությունը նախքան դրա ստեղծումը», - մասնավորապես ասված է հայցադիմումում, որում որպես պատասխանողներ նշված են ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության տնօրեն Վիկտոր Մորալեսը և հատուկ խորհրդական Քերի Լեյքը։

Լուսանկարը՝ Bonnie Cash/AFP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել