Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
17:25 - 23 մարտի, 2025

Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը

Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։

«Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, եղել է Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել