Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Այս մասին գրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ արձագանքելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի՝ Թբիլիսիում տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը։
Ըստ նրա՝ Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կա՛մ ինքը լինում է մեկնարկային կազմում, կա՛մ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից. «Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։
Ռանոսը իր ինստագրամյան էջում գրել է.
«Վստահելով հավաքականի մարզչի հետ խոսակցության կոնֆիդենցիալությանը՝ ցանկացա նրա հետ խոսել իմ իրավիճակի մասին։ Ես ուզում էի նրան տեղեկացնել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու և թիմին օգնելու համար:
«Զարմանալիորեն, մարզիչն այն ժամանակ ինձ ասաց, որ առաջիկա խաղի համար ինձ հետ պլաններ չունի։ Սա, բնականաբար, ինձ շատ տխրեցրեց։ Քանի որ այս պահին ինձ համար հատկապես կարևոր են խաղային րոպեները, և ես դրանք ձեռք բերելու հեռանկար չունեի, ես համաձայնեցի վերադառնալ Կայզերլաուտեռն՝ նախապատրաստվելու հաջորդ խաղին, և մենք միասին պայմանավորվեցինք այդ մասին:
Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան երբ ես խաղում եմ իմ երկրի՝ Հայաստանի համար, և դա միշտ այդպես է լինելու»
comment.count (0)