Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
 |1lurer.am|
21:32 - 25 մարտի, 2025

Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Կրեմլը Էր Ռիադում բանակցությունների վերաբերյալ ամփոփոիչ հաղորդագրություն է տարածել: Ռուսական կողմը հաստատել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և ուժի չկիրառման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ վերացվեն Ռոսսելխոզբանկի և պարենային ոլորտի այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ֆինանսական գործարքների, նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով նավերի սպասարկման, Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի, սննդամթերքի մատակարարման սահմանափակումները:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ՝ այդ ժամկետը երկարաձգելու կամ չեղարկելու հնարավորությամբ:

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նաև ողջունում են երրորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում համաձայնությունների իրականացմանը: Ռուսական կողմը եզրափակել է՝ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար:

Վլադիմիր Զելենսկին հաստատել է Սև ծովում հրադադարի շուրջ համաձայնությունը: Նա նշել է, որ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ, եվրոպական երկրները կամ Թուրքիան: Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել