Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այց կկատարի Ղազախստան:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։
comment.count (0)